Կազմակերպությունը նոր խորհուրդ և նախագահ ունի

Կայացել է «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության ընդհանուր ժողովը, որի ընթացքում ընտրվել է կազմակերպության նոր խորհուրդը և խորհրդի նախագահը:
Կազմակերպության նախագահ է ընտրվել Նարինե Ղուկասյանը: Նարինեն ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Մասնագիտությամբ գեղանկարիչ է: Երկար տարիներ թղթակցել է «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսագրին, ունեցել է ցուցահանդեսներ Երևանում և Սանկտ-Պետերբուրգում, 2015-2017 թվականներն աշխատել է «Զարտպրինտ» տպարանում:
Նարինեն մշտապես ընդգրկված է եղել հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներում:
Կազմակերպության անդամները ընդհանուր ժողովին խորհրդի կազմում ընտրել են Վարդինե Գրիգորյանին, Ռուզաննա Բաթոյանին, Ռուբինա Դավթյանին, Անի Պետրոսյանին և Նարինե Ղուկասյանին:
Խորհուրդը և նախագահըն ընտրվել են 4 տարի ժամկետով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *