Հանդիպում սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ

«Հաշմանդամություն և ներառական զարգացում » հասարակակակն կազմակերպությունում գործող հաշմանդամություն ունեցող կանանց ակումբն ամեն հինգշաբթի իրականացնում է հանդիպումներ տարբեր մասնագետների հետ։

Անցած շաբաթ մեր հյուրն էր սննդաբան, գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։ Թեման առողջ սննդակարգն էր։ Հանդիպման ժամանակ խոսվեց քաշի կարգավորման, քաշի տատանումները պայմանավորող անհատական գործոնների, հղիության ժամանակ ճիշտ սննդակարգի մասին։ Մասնակիցները հնարավորություն ունեցան դիետոլոգին հղել իրենց հուզող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։

Նշենք, որ կանանց ակումբում հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։ Մուտքն ազատ է և բաց բոլոր ցանկացողների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *