Global Found for Women-ի աջակցությամբ իրականացրած ծրագրի նպատակն էր աջակցել կազմակերպությանը նպատակներին հասնելու ճանապարհին՝ հատկապես հաշմանդամություն ունեցող կանանց շահերի պաշտպանության գործում։
Այս դրամաշնորհի օգնությամբ disabilityinfo.am վեբ կայքն ավելի մատչելի է դարձել հաշմանդամություն ունեցող օգտատերերի համար։ Կայքն աշխատում է որպես լրատվամիջոց, լուսաբանում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքներին, խնդիրներին առնչվող իրադարձություններ և հատուկ ուշադրություն դարձնում կանանց հիմնախնդիրներին։
Ծրագրի օգնությամբ լրագրողներն ու հաշմանդամություն ունեցող կանայք ավելի քան 220 հոդված են հրապարակել կրթության, առողջության, զբաղվածության և այլ հարցերի մասին։
Բացի այդ, փոխօգնության խմբի հանդիպումներ են կազմակերպվել հաշմանդամություն ունեցող կանանց համար, որոնց ընթացքում քննարկվել են անհատական զարգացմանը, շրջակա միջավայրին և կրթությանը, զբաղվածությանն առնչվող հարցեր։ Մասնակիցները երիտասարդ կանայք են եղել։
Կազմակերպվել են լրատվամիջոցների արշավներ՝ նվիրված հաշմանդամություն ունեցող կանանց, Դաունի համախտանիշ և աուտիզմ ունեցող մարդկանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան: Քարոզարշավի մասին ավելի քան 10 000 մարդ տեղեկացվել է, հրապարակվել է 60 հոդված:
Սեմինարներ են կազմակերպվել լրագրողների և ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար` հաշմանդամություն ունեցող կանանց հարցերի վերաբերյալ: Սեմինարներին մասնակցել են ավելի քան 50 մարդ:
Ժամանակահատվածը՝ 2014 թ. հունիս – 2015 թ. մարտ