«Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից»

Ծրագրի նպատակն էր նպաստել հաշմանդամություն ունեցող երիտասարդների իրազեկության բարձրացմանը վերարտադրողական առողջության մասին՝ խրախուսելով նրանց առողջ ապրելակերպը:

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ծրագրի արդյունքում Disabilityinfo.am  կայքում հրապարակված հոդվածների միջոցով հաշմանդամություն ունեցող երիտասարդները, նրանց ընտանիքի անդամները իրազեկվել են համանդամություն ունեցող անձանց սեռական և վերարտադրողական իրավունքին:

Կազմակերպվել են «Վերարտադրողական իրավունք և սեռական առողջություն» թեմայով սեմինարներ հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքին, քննարկել իրավունքների իրացման ուղիները: Հանդիպումները տեղի են ունեցել Երևանում և Արմավիր քաղաքում:

Լրագրողների և ուսանողների համար անցկացվել են դասընթացներ՝ նվիրված հաշմանդամություն ունեցող երիտասարդների վերարտադրողական առողջության խնդիրների լուսաբանմանը: Լրագրողների հետ քննարկվել են վերարտադրողական իրավունքների իրացման խոչընդոտները, լեզուն և էթիկան, ինչպես նաև լուսաբանման նրբությունները:

Ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց սեռական և վերարտադրողական խնդիրները լուսաբանելու էլեկտրոնային ուղեցույց լրագրողների համար:

Ծրագրի շրջանակում ձայնագրվել է 300 էջանոց «Առողջ լինելու իմ իրավունքը» գրքի աուդիոտարբերակը՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար: Աուդիոգիրքը բազմացվել է 50 օրինակով և տրամադրվել է տեսողության խնդիրներ ունեցող անձանց:

Ժամանակահատվածը՝ 2014 թ. ապրիլ – հոկտեմբեր 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *