Ծրագրի նպատակն է նպաստել «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության ինստիտուցիոնալ կայացմանը՝ խթանելով կազմակերպության տեսանելիությունը և անդամների մասնակցությունը ռազմավարական պլանավորման գործընթացին։
Ծրագրի ընթացքում մշակվելու են կազմակերպության տեսանելիությունն ապահովող նյութեր, այդ թվում՝ կազմակերպության մատչելի վեբ կայքը, նոր տարբերանշանն ու այլ վիզուալ նյութեր։
Նախատեսվում է կազմակերպության ռազմավարության և ծրագրերի պլանավորման, մոնիթորինգի ու գնահատման գործընթացներում անդամների ու շահառուների մասնակցության կանոնակարգված մեխանիզմների ստեղծում։
Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացում» ծրագրի շրջանակում։
Տևողությունը՝ 2018 թ. մարտ – 2018 թ. օգոստոս