«Հանրակրթական դպրոցների մատչելիությունը. օրենքը գործնականում»

Ծրագրի նպատակն էր նպաստել ուսումնական հաստատությունների մատչելիությանը հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ խթանելով ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ մատչելիության շինարարական նորմերի մասին հրամանի արդյունավետ կիրառումը Հայաստանում։

Ծրագիրն իրականացվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակում։ Ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն ուսումնասիրել են 2007 թվականից հետո Երևանում, Գյումրիում և Վանաձորում կառուցված և վերակառուցված 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների համապատասխանությունը ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ մատչելիության շինարարական նորմերի մասին հրամանին։

Ծրագրի շրջանակում ստեղծվել է նաև պարզեցված պատկերային ձեռնարկ հանրակրթական դպրոցների մատչելիության վերաբերյալ, որը նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության մոնիթորինգային գործիք է։

Իրականացման ժամանակաշրջանը՝ 2017 թ. հոկտեմբեր – 2018 թ. սեպտեմբեր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *