Ծրագրի նպատակն էր նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց մատչելի և նախընտրելի միջոցներով տեղեկություններ փնտրելուն, ստանալուն և տարածելուն հաշմանդամություն չունեցող անձանց հետ հավասար հիմունքներով։
Ծրագիրը ֆինանսավորվել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։
Ծրագրի գործողություններից էր նաև Հաշմանդամության և մարդու իրավունքների վերաբերյալ ինովացիոն գրադարանի ստեղծումը հետազոտողների և ուսանողների համար։ Ծրագրի շրջանակում մատչելի տեղեկատվական ծառայություններ են մատուցվում հաշմանդամություն ունեցող անձանց՝ աջակցող տեխնոլոգիաների միջոցով։
Տևողությունը՝ 2017 թ. հոկտեմբեր – 2018 թ. սեպտեմբեր