Ծրագրի նպատակն էր նպաստել ուսումնական հաստատությունների մատչելիությանը հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ խթանելով ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ մատչելիության շինարարական նորմերի մասին հրամանի արդյունավետ կիրառումը Հայաստանում։
Ծրագիրն իրականացվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակում։ Ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն ուսումնասիրել են 2007 թվականից հետո Երևանում, Գյումրիում և Վանաձորում կառուցված և վերակառուցված 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների համապատասխանությունը ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ մատչելիության շինարարական նորմերի մասին հրամանին։
Ծրագրի շրջանակում ստեղծվել է նաև պարզեցված պատկերային ձեռնարկ հանրակրթական դպրոցների մատչելիության վերաբերյալ, որը նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության մոնիթորինգային գործիք է։
Իրականացման ժամանակաշրջանը՝ 2017 թ. հոկտեմբեր – 2018 թ. սեպտեմբեր