Աջակցող տեխնոլոգիաներ

WinBridge WB001 Ձայնի ուժողացուցիչ

WinBridge WB001 Ձայնի ուժողացուցիչ

Ձայնի ուժեղացուցիչը հնարավորություն է տալիս պրոյեկտել ձայնը սենյակի մի ծայրից մյուսը։ Խոսողը հագնում է բարձրախոսով ականջակալները, իսկ ուժեղացուցիչը կարող է կրել գոտկատեղից կամ պահել գրպանում։ Խոսելիս ձայնը համաժամանակյա դուրս է գալիս բարձրախոսից՝ խոսքը ավելի լսելի դարձնելով։ Այն կարող է նաև երաժշտություն նվագել միկրոչիպի առկայության պարագայում։

Սև թաբլեթ է կապույտ եզրագծերով։ Թաբլեթի ստորին հատվածում ամրացվում է գրիչը։

Jot 8.5 խելացի գրատախտակ

Հեղուկաբյուրեղային (LCD) էկրանով աշխատող թաբլեթ է։ Էկրանը շատ զգայուն է բոլոր տեսակի հպումների նկատմամբ։ Բացի աջակցող տեխնոլոգիա լինելուց սարքը կարող է ծառայել տարբեր նշումներ անելու համար՝ այդպիսով կրճատելով թղթի սպառումն ու ծառահատումները։

Սև եռոտանի է՝ ճկուն և ճկվող հենակներով, որոնք հնարավորություն են տալիս ստանալ անհրաժեշտ անկյունը։ Նկարի ստորին ձախ հատվածում ցուցադրովում է նաև եռոտանու հեռակառավարման վահանակը։ Փոքր վահանակ է՝ լուսանկարումը կառավարող երկու կոճակներով։

Հեռախոսի խելացի եռոտանի

Օգտագործվում է հեռախոսով նկարելիս այն անշարժ պահելու համար։ Ճկուն հենակները հնարավորություն են տալիս հեշտությամբ ստանալ լուսանկարի համար ճիշտ անկյունը։ Չափսերի ու ձևի շնորհիվ բավականին դյուրակիր է։ Բացի այդ՝ աշխատում է նաև Bluetooth-ով, ինչը հնարավորություն է տալիս նկարել մինչև 30 ոտնաչափ հեռավորությունից առանց անծանոթներին խնդրելու, որ նկարեն ձեզ։

C-Pen

PenFriend 2 ձայնային պիտակավորող համակարգ

Սարքը հնարավորություն է տալիս ստեղծել սեփական ձայնային պիտակներ տարբեր առարկաներ ճանաչելու համար։ Երբ ուզում եք որոշել, թե ինչ է ձեր դիմաց, պարզապես պետք է պահել գրիչը պիտակի վրա և կհնչի նախօրոք արված ձայնագրությունը տվյալ առարկայի մասին։ 

Կեռաձև ճկուն լամպ է, ներքևի հատվածում ամրակն է, որի շնորհիվ լամպը ամրացվում է գրքին։ Վերևի հատվածում լամպը միացնող ու ռեժիմները կարգավորող կոճակն է։

Ընթերցանության լամպ

Լապտերն ունի երեք տեսակի լուսավորություն՝ վառ լույս, սառը սպիտակ լույսը և դեղին լույսը, ինչի շնորհիվ այն հարմար է թե՛ աշխատելու, թե՛ կարդալու և քնելու համար։  Ընտրանքները կարգավորվում են ընդամենը ներքևի մեծ սեղմակը սեղմելով։ Լապտերի ճկուն ձողը հնարավորություն է տալիս թեքել և որոշել լույսի անկման անկյունը։ Աշխատում է էլեկտրական մարտոցով։

Սպիտակ խոշորացուցիչ է ծալվող բռնակով։ Այս նկարում խոշորացույցի էկրանին թիթեռ է պատկերված։

Looky 5 խոշորացուցիչ

Նախատեսված է տեսողական խնդիրներ ունեցող անձանց կարդալու գործընթացը հեշտացնելու համար։ Սարքի աշխատանքի մեխանիզմը շատ պարզ է․ միացնելուց հետո, պետք է դնել գրքի, կամ ամսագրի վրա, և տեքստը մի քանի անգամ խոշորացված հայտնվում է Լուքիի էկրանին։ Սենսորային էկրանը հնարավորություն է տալիս կարգավորել տեքստի չափսը․ էկրանի ձախ կողմում մատը վերևից ներքև սահետնելիս տեքստը մեծանում է, հակառակ դեպքում՝ փոքրանում։

PocketTalker

PocketTalker ձայնի ուժեղացուցիչ

Սարքը հնարավորություն է տալիս շրջակայքի աղմուկը նվազեցնելու հաշվին առավել լսելի դարձնել լսողին ամենամոտ գտնվող ձայնը։ Կարող է իդեալական լինել աղմկոտ վայրերում զրուցելու համար։ Օգտագործելու համար պարզապես պետք է ականջակալը տեղադրել ականջում, բարձրախոսը՝ այն ձայնի աղբյուրի մոտ, որը ցանկանում եք լսել և կարգավորել ձայնի բարձրությունը։

խելացի գրիչ

Խելացի գրիչ

Այս խելացի գրիչը ձայնագրում է այն ամենը ինչ գրում եք։ Գրիչն աշխատում է հատուկ նոթատերի հետ։ Հետո USB լարով հնարավոր է միանալ համակարգչին և ֆայլերը պահել այնտեղ։ Բայց բացի գրվածը ձայնագրելուց այն նաև հնարավորություն է տալիս չորս լեզուներից լեզուներից բառեր թարգմանել, կատարել թվաբանական գործողություններ և անգամ դաշնամուր նվագել։

icon-grammarly

Grammarly

Օնլայն հավելված է, որը ստուգում է տեքստում առկա քերականական, բառաօգտագործման, ենթակայի և ստորոգյալի համաձայնության, որոշիչ հոդի, կետադրական նշանների օգտագործման և այլ սխալներ ու վրիպակներ, սխալներ հայտնաբերելու դեպքում առաջարկում է ճիշտ տարբերակը։ Այն առաջարկում է նաև հոմանիշների շարք՝ տեքստում կրկնությունից խուսափելու համար։ Ցավոք, հավելվածն աշխատում է միայն անգլերեն տեքստերի համար։ 

CZUR

CZUR

Տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ոչ բոլոր գրքերն են հասանելի բրայլյան տարբերակով։ Սկաները հնարավորություն է տալիս արագ թվայնացնել և մատչելի ձևաչափով պահպանել գրքի էլեկտրոնային տարբերակը։ Բացի գրքերից, կարող է նաև սկանավորել տեսախցիկի տակ հայտնված այլ առարկաներ, ֆիքսել շարժումը և իրական ժամանակում կարճ վիդեոներ նկարել։ 

Large Print Keyboard

Մատչելի ստեղնաշար

Այս ստեղնաշարը նախատեսված է տեսողության դժվարություններ ունեցող անձանց համար, քանի որ ստանդարտ ստեղնաշարները սովորաբար բավականաչափ մատչելի չեն։ Ստեղների գունային համադրությունը ապահովում է դրանց տեսանելիությունը անգամ ցածր լուսավորության պայմաններում։

C-Pen+Main+Image+3

Խելացի գրիչ-ընթերցիչ

Սարքը բարձրաձայն կարդում է տեսքտը։ Պետք է ընդամենը գրիչի ծայրը սահեցնել տողի վրայով և այն անմիջապես բարձրաձայնում է «կարդացածը»։ Սարքն ունի 2 ԳԲ հիշողություն, կարող է ծառայել որպես սկաներ՝ իր մեջ պահպանված տեղեկությունը հետագայում USB լարով համակարգչին փոխանցելով։

71NZzGWoTAL._SL1500_

Բռնիչ-էջանշան

Սարքը օգտագործվում է գիրքը մի ձեռքով բաց պահելու համար։ Այն շատ  հարմար է կանգանած կամ քամոտ վայրում կարդալիս,երբ ամեն պահի քամին կարող է փակել գիրքը։ Կարող է ծառայել նաև որպես էջանիշ։

Խորանարդաձև սարք է, որն ունի 3 մետաղական ելուններ, որոնք մտնում են տարայի մեջ և ցույց տալիս թե որտեղ է հասել ջուրը։

Հեղուկի մակարդակի ցուցիչ

Սարք է նախատեսված տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար, որը ձայնային ազդանշանների միջոցով ցույց է տալիս լցվե՞լ է արդյոք տարան հեղուկով։ Երբ ջուրը հասնում է սարքի երկար ձողիկներին, սկսում է ձայնային ազդանշաններ արձակել, ինչը նշանակում է, որ բաժակն կիսով չափ լիքն է։ Երբ բաժակը ամբողջությամբ լցվում է, ձայնն ավելի ինտենսիվ ու բարձր է դառնում։

Երկու կլոր բռնակներ ունեցող տափակ գործիք է, ձևով հիշեցնում է մկրատի բռնակ։

Անջատիչ (Plug puller)

Օգտագործվում է վարդակից լարի գլխիկը հեշտությամբ հանելու համար։ Աշխատում է շատ պարզ մեխանիզմով՝ գրեթե առանց ուժ գործադրելու, ինչի շնորհիվ անգամ արտրիտային խնդիրներ ունենալու դեպքում վարդակից անջատիչը հանելը ցավեր չի առաջացնի։

Արտաքնապես նման է սովորական քառակուսաձև հաշվիչի։ Ունի ձայնի բարձրությունը կարգավորող հավելյալ կոճակներ։

Desk-Top խոսող հաշվիչ

Desk-Top խոսող հաշվիչը աջակցող տեխնոլոգիա է նախատեսված տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Ցանկացած կոճակ սեղմելիս հաշվիչը բարձրաձայնում է, թե ինչ եք սեղմել, հետո էլ ասում է թվաբանական գործողությունների արդյունքը։ Սարքը հնարավորություն է տալիս կարգավորել ձայնի բարձրությունը կամ օգտագործել անձայն ռեժիմով։  

 
Թվային ձայնագրիչ։ Արտաքնապես նման է հեռակառավարման վահանակի։ Առաջին երկու կոճակները ձայնագրելու կամ ձայնագրությունը դադարեցնելու և ընդհատելու համար են։ Մնացած կոճակները հնարավորություն են տալիս հետ ու առաջ տալ ձայնագրությունը, կարգավորել ձայնագրելու ընտրանքները։

Թվային ձայնագրիչ

Հնարավորություն է տալիս արագ և հեշտությամբ կատարել ձայնագրություններ։ Մարտկոցները աշխատում եմ մոտավորապես 57 ժամ։ Կարող է միանալ համակարգչին և արագ փոխանցել ինֆորմացիան։ Քիչ ստեղնները ավելի են պարզեցնում ձայնագրիչի կառուցվածքը դարձնելով այն օգտագործելու համար առավել մատչելի։

Գունավոր ու թափանցիկ քանոն ընթերցելիս տողը չկորցնելու համար։

Քանոն՝ ընթերցելու համար

Օգտագործվում է տեքստում մի քանի տող ընգծելու և հայացքը տեքստի այդ հատվածում կենտրոնացնելու համար։ Սարքի շնորհիվ հնարավոր է հեշտությամբ հետևել տողին, չկորցնել այն ընթերցելիս ու ավելի է արագացնում ընթերցանության գործընթացը։ Մեծացնում է ընթերցողի կենտրոնացվածությունը, վտտահությունը ու արագ ընթերցելու կարողությունը։

The New Victor Reader Stream

Victor ընթերցիչ

Ձայնային նվագարկիչ է նախատեսված չտեսնող կամ թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար։ Այն հնարավորություն է տալիս գրպանում ունենալ բոլոր թերթերը, ամսագրերը, գրքերը, սիրած երաժշտությունը, ձայնային նկարագրությամբ ֆիլմեր և այլն։ Սարքը նաև կարող է կապվել շուրջ 36 000 օնլայն ռեդիոալիքների հետ՝ ծանոթանալով պարբերաբար թարմացվող նորություններին։ Այսպիսով, այն հնարավորություն է տալիս միշտ ձեռքի տակ ունենալ հսկայական ինֆորմացիա։

Խոնավեցուցիչ

Օդի խոնավեցուցիչ

Խոնավեցուցիչը խոնովեցնում է օդում ջրային գոլորշիներ ավելացնելու հաշվին արդյունքում շնչելը ավելի հեշտացնելով։ Խոնավեցուցիչը կարող է կառավարվել հեռախոսից հատուկ հավելվածի շնորհիվ։ Սարքավորում ոչ միայն օգնում է  շնչառության դժվարություններ ունեցող մարդկանց, այլև մանկահասակ և նորածին երեխաներին։

Kindle Paperwhite E-reader

Քինդլ ընթերցիչ

Քինդլը հնարավորություն է տալիս օգտագործողին ներբեռնել և կարդալ օնլայն գրքեր, թերթեր ամսագրեր։ Աշխատում է գիշերային և ցերեկային ռեժիմով, անգամ շատ լուսավորության պայմաններում էկրանը չի փայլում։ Հնարավորություն է տալիս կարգավորել էջի ընտրնքները, որոշել ետանշերտի գույնը տառատեսակն ու տառաչափը, նշումներ անել գրքում և էջանշել։

Braille Labeler

Բրայլ պիտակիչ

Սարքը նախատեսված է բրայլյան պիտակներ պատրաստելու համար։ Տառերը պիտակվում են ինքնակպչուն ժապավենի վրա, որը հետո հնարավոր է փակցնել տարբեր տեղերում։ Փոքր չափսերի շնորհիվ դյուրակիր է և հեշտությամբ տեղավորվում է ձեռքի ափում։ Հեշտ է նաև օգտագործելը․ անհրաժեշտ է կլոր սկավառակը սեղմելով ընտրել համապատասխան տառը և այն ժապավենի վրա դակելու համար սեղմել բռնակը։

Անլար ուղղահայաց մկնիկ

Անլար մկնիկ

Այս մկնիկի օգտագործումը ունի մի շարք առավելություններ։ Նախ դաստակը գտնվում է բնական դիրքում, ինչի շնորհիվ մկանային աշխատանքը ձեռքի այդ հատվածում էապես նվազում է։ Դաստակն աշխատելու ընթացքում գտնվում է համեմատաբար հանգիստ վիճակում, որովհետև աշխատում են ոչ թե դաստակի, այլ բազուկի մկանները։ Մկնիկն անլար է, աշխատում է մարտկոցով։

Magnifier_Windows7

Magnifier

Magnifier-ը համակարգչային ծրագիր է նախատեսված տեսողության դժվարություններ ունեցող անձանց համակարգչով աշխատնքը հեշտացնելու համար։ Այն մի քանի անգամ մեծացնում է համակարգչի էկրանին առկա ամեն ինչ, բարձրաձայն կարդում է փաստաթղերը, մեյլերը, տարբեր կայքէջեր։

brailliant-14

Բրայլ էկրան

Սարքը հնարավորություն է տալիս  կույր և խուլ մարդկանց կառավարել համակարգիչը կամ հեռախոսը։ Տաս ստեղների հնարավորություն են տալիս տեղաշարժվել համարկգչի կամ հեռախոսի էկրանով, իսկ սարքը անմիջապես բրայլի է վերածում կարդացածը և ներկայացնում կոճակների ներքևի տողում։