Մեր առաքելությունն է
Նպաստել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց իրավունքների ապահովմանը՝ դառնալով միասնական ձայն, օգտագործելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան և մարդու իրավունքների այլ գործիքներ:
Մեր տեսլականն է
Հասարակություն, որն արժևորում է բազմազանությունը, հիմնված է հավասարության և անխտրականության սկզբունքների վրա, որտեղ հարգվում է հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի արժանապատվությունը:
Մեր սկզբուքները
Մենք գիտակցում ենք, որ հաշմանդամությունը զարգացող երևույթ է, և որ այն արդյունք է այնպիսի փոխազդեցության, որը տեղի է ունենում առողջական խնդիրներ ունեցող անձանց և վերաբերմունքի ու միջավայրի արգելքների միջև, որոնք խոչընդոտում են նրանց` մյուսների հետ հավասար հիմունքներով լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը հասարակական կյանքում։
Որպես կազմակերպություն մեր սկզբունքներն են՝
- օրինականությունը,
- անխտրականությունը և հավասարությունը,
- մատչելիությունը և ներառականությունը,
- համերաշխությունը,
- բարեխղճությունը,
- անդամների շահերի ընդհանրությունը,
- ինքնակառավարումը,
- հաշվետվողականությունը և թափանցիկությունը։