Մատչելիություն

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ն առաջարկում է կազմակերպություններին բարելավել իրենց ծառայությունները՝ դրանք մատչելի դարձնելով հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այս հնարավորությունը կարող է օգտակար լինել հանրությանը ծառայություններ մատուցող ընկերությունների համար կամ նրանց, որոնք ունեն հաշմանդամություն ունեցող աշխատողներ։

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները մատչելիության ապահովման համար՝

Կազմակերպության ծառայությունների մատչելիության գնահատում

  • Կազմակերպության ֆիզիկական մատչելիության գնահատում
  • Մատչելիության քաղաքականության մշակում
  • Մատչելիության ապահովման տարեկան պլանի ստեղծում
  • Վեբ բովանդակության մատչելիության խորհրդատվություն և ճանապարհային քարտեզի մշակում
  • Խելամիտ հարմարեցումների ստեղծում հաշմանդամություն ունեցող աշխատողների համար
  • Աջակցող տեխնոլոգիաների վարձակալություն
  • Մատչելի միջոցառումների կազմակերպում
  • Մատչելիության վերաբերյալ դասընթացների կազմակերպում
  • Տեղեկատվության մատչելիության քաղաքականության և ռազմավարության մշակում
  • Հեշտ ընթերցվող (easy-to-read) տեղեկությունների մշակում սովորելու դժվարություններ ունեցող մարդկանց համար
  • Բրայլյան այցեքարտերի, տեղեկատվական թերթիկների տպագրություն
  • Խոշոր տպագրություն (large print)
  • Էլեկտրոնային մատչելի ֆայլերի ստեղծում
  • Տպագիր նյութերի մատչելի թվանշայնացում
  • Աուդիոգրքերի ստեղծում
  • Ծրագրային ապահովում
  • Լուսանկարների այլընտրանքային տեքստերի մշակում
  • Տեսանյութերի լուսագրերի (subtitles and captions) ստեղծում
  • Հայերեն ժեստերի լեզվի համաժամանակյա թարգմանության ապահովում
  • Համաժամանակյա սղագրում լսողության խնդիրներ ունեցող անձանց համար
  • Համաժամանակյա աուդիոնկարագրության ապահովում կինոդիտումների ժամանակ