«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ն ամեն օր անվճար խորհրդատվություն է տրամադրում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամներին տարբեր հարցերի վերաբերյալ։
Կազմակերպությունները, որոնք ցանկանում են խորհրդատվություն ստանալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման իրենց պարտականությունների մասին, կարող են օգտվել տվյալ ծառայությունից։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, օրինակ՝ դրամաշնորհային ծրագրերի մշակման ժամանակ կարող են օգտվել խորհրդատվական ծառայությունից, ինչը հնարավորություն կտա ծրագիրը դարձնել առավել ներառական, զգայուն հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերին։ Խորհրդատվությունը կարող է ներառել նաև հաշմանդամության բյուջետավորումը, որը յուրաքանչյուր ծրագրի մատչելիության երաշխիքն է։
Բիզնես ընկերությունները կարող են խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններից օգտվել, երբ անհրաժեշտ է աշխատանքը և աշխատանքային միջավայրը մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող կոնկրետ աշխատակցի, մշակել իրենց անխտրականության և հավասարության քաղաքականությունը և այլն։
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն և խորհրդատվություն
- Իրավական դաշտի վերաբերյալ տեղեկությունների տրամադրում
- Հավասարության և անխտրականության քաղաքականության մշակման խորհրդատվություն
- Կարիքների գնահատման խորհրդատվություն
- Խնդիրների բացահայտում
- Հաշմանդամության բյուջետավորում
- Գործատուների համար առկա հնարավորությունների մասին տեղեկատվություն
- Հաշմանդամություն ունեցող աշխատողների համար խելամիտ հարմարեցումների տրամադրման գործընթացում մասնակցություն
- Ծառայությունների մատչելիության վերաբերյալ խորհրդատվություն
- Վեբ բովանդակության մատչելիություն
- Մատչելի ձևաչափերով տեղեկատվություն։