Թրեյնինգներ

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ն առաջարկում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրագրողական ընկերությունների, բիզնեսի և ոչ ֆորմալ խմբերի գործունեության բարելավման անհրաժեշտ դասընթացներ, որոնք հնարավորություն կտան առավել զգայուն դառնալ հաշմանդամությանը վերաբերող հարցերում և գործել հաշմանդամության՝ մարդու իրավունքների մոտեցմամբ։

Թրեյնինգներն իրականացվում են նորարար գործիքների կիրառմամբ և լավ հնարավորություն են նոր գաղափարների գեներացման համար։ Թրեյնինգները կազմակերպելիս մենք ցուցաբերում ենք ճկուն մոտեցում և դրանք ամբողջովին հարմարեցնում ենք ձեր կարիքներին։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ն ոլորտով հետաքրքրվող անձանց, կազմակերպությունների համար թրեյնինգներ է կազմակերպում հետևյալ թեմաներով.

  • Ի՞նչ է հաշմանդամությունը
  • Աջակցող տեխնոլոգիաներ
  • Կրթություն
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքեր