Գրադարան

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության ռեսուրսային կենտրոնում գործում է հանրային գրադարակ:
Գրադարակը ստեղծվել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ «Տեղեկատվության մատչելիություն առանց խտրականության» ծրագրի շրջանակում։

Գրադարակում առկա են հաշմանդամության և մարդու իրավունքների վերաբերյալ տպագիր, թվանշային և աուդիո գրքեր, որոնք կարող են օգտակար լինել հետազոտություններ իրականացնելիս և ոլորտի մասին նոր գիտելիքներ ստանալու համար։

Հայերեն և անգլերեն 80-ից ավելի գրքերն անդրադառնում են բազմաթիվ հարցերի՝ միջազգային իրավունք, գենդերային ուսումնասիրություններ, երաժշտագիտություն, հոգեկան առողջություն, կրթություն և այլն։

Գրադարակից կարող են օգտվել լրագրողներ, հետազոտողներ և բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են հաշմանդամության ուսումնասիրություններով։ Հաշմանդամություն ունեցող ընթերցողների համար կենտրոնում առկա են աջակցող տեխնոլոգիաներ, որոնց մասին մանրամասներ կարող եք գտնել այստեղ:

Եթե կան գրքեր, որոնք կցանկանաք գտնել գրադարակում, կարող եք առաջարկել դրանք՝ ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն։ Բացի այդ, դուք կարող եք հարստացնել մեր գրադարակը՝ նվիրելով գրքեր, որոնք առնչվում են հաշմանդամությանը կամ մարդու իրավունքներին։

Գրադարակում օգտվելու հայտը կարող եք գտնել այստեղ:

Մեր գրադարակում այս պահին առկա են հետևյալ գրքերը՝