Ինստիտուցիոնալ զարգացում՝ հանուն արդյունավետ կառավարման

Ծրագրի նպատակն էր նպաստել «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության ինստիտուցիոնալ կայացմանը՝ խթանելով կազմակերպության տեսանելիությունը և անդամների մասնակցությունը ռազմավարական պլանավորման գործընթացին։

Ծրագրի ընթացքում մշակվել են կազմակերպության տեսանելիությունն ապահովող նյութեր, այդ թվում՝ կազմակերպության մատչելի վեբ կայքը, նոր տարբերանշանն ու այլ վիզուալ նյութեր։

Ստեղծվել է կազմակերպության ռազմավարության և ծրագրերի պլանավորման, մոնիթորինգի ու գնահատման գործընթացներում անդամների ու շահառուների մասնակցության կանոնակարգված մեխանիզմներ:

Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացում» ծրագրի շրջանակում։

Տևողությունը՝ 2018 թ. մարտ – 2018 թ. օգոստոս