Մեր առաքելությունը, տեսլականն ու սկզբունքները

Մեր առաքելությունն է

Նպաստել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց իրավունքների ապահովմանը՝ դառնալով միասնական ձայն, օգտագործելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան և մարդու իրավունքների այլ գործիքներ:

Մեր տեսլականն է

Հասարակություն, որն արժևորում է բազմազանությունը, հիմնված է հավասարության և անխտրականության սկզբունքների վրա, որտեղ հարգվում է հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի արժանապատվությունը:

Մեր սկզբուքները

Մենք գիտակցում ենք, որ հաշմանդամությունը զարգացող երևույթ է, և որ այն արդյունք է այնպիսի փոխազդեցության, որը տեղի է ունենում առողջական խնդիրներ ունեցող անձանց և վերաբերմունքի ու միջավայրի արգելքների միջև, որոնք խոչընդոտում են նրանց` մյուսների հետ հավասար հիմունքներով լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը հասարակական կյանքում։

Որպես կազմակերպություն մեր սկզբունքներն են՝

  • օրինականությունը,
  • անխտրականությունը և հավասարությունը,
  • մատչելիությունը և ներառականությունը,
  • համերաշխությունը,
  • բարեխղճությունը,
  • անդամների շահերի ընդհանրությունը,
  • ինքնակառավարումը,
  • հաշվետվողականությունը և թափանցիկությունը։