Դարձիր կամավոր

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ն տարբեր միջոցառումների իրականացման համար պարբերաբար կամավորների աջակցության կարիք է ունենում։

Եթե մեր գաղափարակիցն ես, և քեզ համար կարևոր են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, ապա կարող ես դառնալ մեր կամավորական թիմի անդամը։

Մեզ կարող եք աջակցել ձեր մասնագիտական հմտությունների շրջանակում։ Օրինակ՝ եթե թարգմանիչ եք և ազատ ժամանակ պատրաստ եք հայերեն թարգմանություններ կատարել, ապա կարող ենք համագործակցել։

Եթե իրավաբան եք և ցանկանում եք շաբաթվա որևէ օր նվիրել օրենսդրական առաջարկների ներկայացմանը կամ իրավաբանական խորհրդատվությանը, ապա մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ գաղափարի իրականացման համար։