Գաղտնիության քաղաքականություն

Ձեր գաղտնիությունը կարևոր է մեզ համար։ Սա «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության որդեգրած քաղաքականությունն է, որը հարգում է ձեր մասին ցանկացած տեղեկության գաղտնիությունը, որ կարող ենք հավաքել մեր կողմից կառավարվող http://didarmenia.am և մյուս կայքերի միջոցով։ Մենք անձնական տեղեկություններ ենք խնդրում, երբ դրանց կարիքն իրոք ունենք ձեզ որևէ ծառայություն մատուցելու համար։ Դրանք հավաքում ենք արդար և օրինական ճանապարհով՝ ձեր իրազեկվածության և համաձայնության առկայության դեպքում։ Մենք նաև տեղեկացնում ենք ձեզ, թե ինչու ենք հավաքում այն և ինչպես ենք օգտագործելու։

Տեղեկատվության հավաքումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեք դիմել այն դադարեցնելու համար։ Մենք պաշտպանում ենք մեր հավաքած տվյալները կոմերցիոն առումով ընդունելի միջոցներով՝ կանխարգելելու դրանց արտահոսքը կամ գողությունը, ինչպես նաև չարտոնված հասանելիությունը, բացահայտումը, կրկնօրինակումը, օգտագործումը կամ փոփոխությունը։

Մենք չենք հրապարակում անձնական որևէ տեղեկություն, բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջում է օրենքը։

Մեր կայքը կարող է կապվել այլ կայքերի հետ, որոնք մենք չենք տնօրինում։ Խնդրում ենք տեղյակ լինել, որ մենք այդ կայքերի բովանդակության և քաղաքականության նկատմամբ որևէ հսկողություն չունենք և չենք կարող պատասխանատվություն կրել նրանց գաղտնիության քաղաքականության համար։

Դուք իրավունք ունեք մեզ անձնական տվյալներ չտրամադրել, հասկանալով, որ այդ դեպքում մեր որոշ ծառայություններ անհասանելի կլինեն ձեզ։

Մեր կայքի շարունակական օգտագործումը կդիտվի որպես գաղտնիության և անձնական տեղեկատվության մեր պրակտիկայի ընդունում։ Եթե ունեք հարցեր, թե ինչպե՛ս ենք օգտագործում անձնական տվյալները, ազա՛տ եղեք մեզ հետ կապ հաստատելու համար։

Այս քաղաքականությունը որդեգրվել է 31.07.2018-ին։